Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Մեսին, Նեյմարն ու Ռոնալդուն

Մեսին, Նեյմարն ու Ռոնալդուն
19.12.2017 | 11:22

Իսպանական զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ «արքայականը» ներկա պահին չի պատրաստվում վերանայելու Քրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած պայմանագիրը, որի վերջնաժամկետը 2021 թվի ամառն է: Իր հերթին պորտուգալացին ծանր է տանում այն փաստը, որ Մեսին ու Նեյմարը իրենից շատ են վաստակում: Եթե ինչ-որ տեղ Ռոնալդուն դեռ կարող է ինչ-որ կերպ կուլ տալ Մեսիից պակաս գումար ստանալու փաստը, որը, ի դեպ, տարեկան հիսուն միլիոն եվրո է, ապա նրա համար լիովին անընդունելի է Նեյմարի բարձր վարձատրության պարագան, այն էլ այն դեպքում, երբ ինքը «Ոսկե գնդակի» հնգակի տիրակալ է, իսկ Նեյմարն այդ ուղղությամբ նոր-նոր է քայլեր անելու:


Ի միջի այլոց, մամուլում բավականին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ «Պարի Սեն Ժերմենում» Նեյմարն իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում ու ցանկանում է փոխել ակումբը: Հետաքրքրական է, որ վերջին ժամանակներս ավելի ու ավելի առարկայական են դառնում զրույցներն այն մասին, թե իբր գաղտնի բանակցություններ են ընթանում Նեյմարի ու «Ռեալի» ներկայացուցիչների միջև, ու արդեն եկող մրցաշրջանում, իբր, բրազիլացուն կարող ենք տեսնել «արքայականի» կազմում:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ